Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռուս գեղասահորդների թիմային արծաթը

Ռուս գեղասահորդների թիմային արծաթը
13.02.2018 | 08:29

Մրցումային առաջին օրը ռուս գեղասահորդները թիմային մրցելույթներն ավարտեցին երկրորդ հորիզոնականում` զիջելով միայն կանադացիներին: Սակայն պետք է ասել, որ նրանք գերբարդ վիճակում էին հայտնվել տղամարդկանց մենասահքում Միխայիլ Կոլյադայի չափազանց անհաջող մրցելույթից հետ, ինչը ռուսների համար «ապահովեց» մեկնարկային սկիզբ ութերորդ տեղից: Կամաց-կամաց այդ հետ մնալը հաջորդիվ հանդես եկող մարզիկները կրճատել են, իսկ կանանց մենասահքում հանդես եկած Եվգենյա Մեդվեդևան իր փառահեղ ելույթով թիմը բարձրացրել է երրորդ հորիզոնական՝ միավորներով առաջատարից հետ մնալը հասցնելով հինգի: Ի դեպ, կարճ ծրագրում Եվգենյան սահմանել է աշխարհի նոր ռեկորդ՝ հավաքելով 81,06 միավոր: Նկատենք, որ նրա մրցակիցները զգալիորեն հետ են մնացել Ռուսաստանը ներկայացնող հայ մարզուհուց:


Մրցումային երկրորդ օրը Ռուսաստանի ընտրանին ավելի հաջող ելույթ է ունեցել, սակայն այդպես էլ չի կարողացել լիովին չեզոքացնել կանադացիներից ունեցած կտրվածությունը: Կանանց ազատ ծրագրում ֆանտաստիկ ելույթ է ունեցել Ալինա Զագիտովան, որը մրցումներում փոխարինել է Եվգենյա Մեդվեդևային: Նա ցույց է տվել մրցաշրջանի լավագույն արդյունքը: Այս ֆոնի վրա առանձնապես հետաքրքիր է ներկայանում կանանց մենասահքում Մեդվեդևա-Զագիտովա մրցամարտը: Անվիճելի է, որ այդ պայքարին չի կարող միջամտել որևէ այլ մարզուհի, քանի որ ռուսական այս զույգը հասել է տիեզերական չափանիշների:
Դառնալով թիմային պայքարին, ասենք ամենակարևորը. ռուսական թիմը համատեղ ջանքերով հասել է արծաթե բարձունքի: Ինչ խոսք, սա նահանջ է Սոչիի օլիմպիական խաղերի համեմատությամբ, սակայն, հաշվի առնելով չափազանց վատ մեկնարկը, այդ արծաթն ունի ոսկու գին:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1870

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ